Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայաստանն ընտրվել է միջազգային մշակութային կազմակերպության փոխնախագահ

12.26.2014


Վերջերս Փարիզում՝ UNESCO-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը, որն ընդունել է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mincult.am»-ին:

Այս հանդիպման շրջանակում կայացել է նաև կոմիտեի բյուրոյի ընտրություններ, որոնց արդյունքում Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ:

Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն ստեղծվել է 2006 թ.-ին, որպես 1954 թ.-ին Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանն այդ կոմիտեի անդամ է 2013 թ.-ից:
    Դիտվել է 776 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576