1894-1923 թվականներին գրված նամակները կվերահասցեագրվեն պատասխանի ակնկալիքով
03.09.2015

Ծրագիրը, որը կամփոփվի ընթացիկ տարվա հունիսի 1-ին, կազմված է երկու ենթածրագրերից:
Ըստ առաջին ենթածրագրի նախատեսվում է կատարել ընտրություն 1894-1923 թվականներին գրված և Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակ, որոնք կառաքվեն հայ և օտարազգի անվանի գործիչներին՝ նրանցից այդ նամակների պատասխան-արձագանքները ստանալու նպատակով:
Երկրորդ ենթածրագիրը նախատեսում է Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ:
Նախագիծը կշարունակվի մինչ ընթացիկ տարվա հունիսի 1-ը և կամբողջացվի մրցույթի լավագույն 20 աշխատանքները ներկայացնող պատկերագրքով, և Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվելիք թեմատիկ ցուցահանդեսով, որտեղ կներկայացվեն մրցութային աշխատանքներից լավագույն 15-ը:
Փորձագետների և ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների գնահատմամբ ներկայացված աշխատանքներից լավագույնը ճանաչվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կնյազյանի «Վերջինը» վերնագրով քանդակը:
Ավելացնենք, որ նախագծի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությփունը և Վիվա-Սել-ՄՏՍ-ը: