Վ. Սպիվակովի խոսքը հայ ժողովրդին. «Դուք աշխարհի լույսն եք»

Սպիվակովը կարևորել է նաև կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին հայոց մեծ վիշտը իրավական ճիշտ բնորոշմամբ ներկայացնելու համար:
«Մենք բոլորս էլ մարդ ենք և հաճախ մեզ պատում է հուսահատություն: Ես կարծում եմ դա այնպիսի բան է, որը մի մարդուն տարբերակում է մյուսից»,- ընդգծել է Սպիվակովը և հիշել է մի հին լեգենդ, ըստ որի ժողովրդի մի շատ իմաստուն ղեկավար բարձրացել է լեռներ՝ արևածագը դիմավորելու համար: Եվ երբ նա կրկին իջել է լեռներից, նրան ստորոտում դիմավորել է ժողովրդի բազմությունը: Եվ ժողովուրդը դիմել է առաջնորդին. «Դու հրդեհում ես մեր սրտերը, ինչ կարող ես մեզ ասել, մենք հուսահատված ենք, ովքեր ենք մենք...»: Եվ նա ասաց այնպիսի բառեր, որոնք կարող են վերաբերել նաև ողջ հողագնդով մեկ սփռված բոլոր հայերին:
«Դուք աշխարհի լույսն եք: Դուք աստղեր եք: Դուք մաքրության տաճար եք: Ձեզնից յուրաքանչյուրի մեջ տիեզերքն է: Ես հենց այդպես եմ մտածում ողջ հայ ժողովրդի, ձեր մասին»,- ասել է կենդանության օրոք ռուսական և համաշխարհային երաժշտական մշակույթի լեգենդ հռչակված Վլադիմիր Սպիվակովը:
Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված համերգաշարով հանդես կգա երեք համերգով:
Ապրիլի 14-ին՝ Մոցարտ` դաշնամուրային կոնցերտ №12 լյա մաժոր նվագախմբի հետ (1782) Մոցարտ «Ռեքվիեմ»
Ապրիլի 15-ին՝ Խելագարության տեսարաններ համաշխարհային օպերային խաղացանկից
Ապրիլի 16-ին՝ «Չապլինի ժամ»