Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր կինոռեժիսորը արժանացել է արքայադստեր առաջին մրցանակին

Ամերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան դարձել է արվեստի ոլորտում Աստուրիայի արքայադուստեր հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Այդ մասին համապատասխան հանձնաժողովի որոշումը հայտնի է դարձել երեկ՝ մայիսի 6-ին:

Մրցույթին մասնակցել են 19 երկրներ ներկայացնող 31 թեկնածու, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հանձնաժողովն, իր նախապատվությունը տալով Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային, ընդգծել է նրա նկարահանած «Կնքահայրը» և «Ապոկալիփսիսն այսօր» ֆիլմերի նշանակալից ներդրումը համաշխարհային կինոարվեստի մեջ: Նշվել է նաև «իշխանության մեջ թափանցած կոռուպցիան և միլիոնավոր մարդկային կյանքեր խլող պատերազմների անիմաստությունը բացահայտելու հեղինակի կարողությունը»:

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային շնորհվածն Աստուրիայի արքայադուստեր հեղինակավոր մրցանակն առաջինն է այն բանից հետո, երբ պարմանուհի Լեոնորի հայրը դարձել է Իսպանիայի Փիլիպոս 6-րդ թագավոր:
    Դիտվել է 350 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ