Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիշել են այն ռեժիսորին, ում ֆիլմերը գրեթե անբաժանելի են ամանորից

01.09.2016


Նախօրեին Թբիլիսիի Ա. Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական ակադեմիական թատրոնում կայացել է ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովի հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցել են Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչներ, Ռյազանովի վրաստանցի բարեկամներ, գործընկերներ: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Խոսելով 2015-ի նոյեմբերի 30-ին վախճանված իր գործընկերոջ մասին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Էլդար Շենգելայան նշել է, որ «այնպիսի արվեստագետները, ինչպիսին Էլդար Ռյազանովն էր, ապրում են հավերժ»: Շենգելայան ընդգծել է, որ 2015թ.-ի նոյեմբերին կյանքից հեռացած իր ռուս բարեկամը « համաշխարհային մասշտաբի ռեժիսոր էր: Նա անգնահատելի ավանդ է դրել համաշխարհային կինոյի զարգացման գանձարանում: Նա կինոյում ստեղծել է մի ողջ ժամանակաշրջան: Նրա արվեստը մշտապես տեղ է գրավել կինոյի պատմության մեջ»:

Ռուս արվեստագետի մասին ջերմ խոսքերով հանդես են եկել նաև վրացական մշակույթի այլ ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է Ռյազանովի վերջին ֆիլմերից մեկը՝ «Ննջարանի բանալին», որտեղ հանդես են գալիս ռուսական կինոյի վարպետներ Սերգեյ Մակավեցկին, Սերգեյ Բեզռուկովը, Նիկոլայ Ֆոմենկոն և այլք:
    Դիտվել է 327 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175