Մեծ հայասեր Աննա Հեդվիգ Բյուլի մասին ֆիլմը այսօրվանից կարելի է դիտել համացանցում
02.04.2016

Այսօր համացանցում զետեղվել է «Աննա Հեդվիգ Բյուլ» կամ «Վերջին աղոթքը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված հայոց Մեծ եղեռնին:
Կինոնկարի տևողությունը 26 րոպե է, որի ընթացքում գլխավոր հերոսուհու կյանքի հայկական հատվածը ներկայացնելով հեղինակները անդրադարձ են կատարում հայ ժողովրդին և հատկապես հայ մանուկներին բաժին հասած անմարդկային դժոխքին:
Աննա Հեդվիգ Բյուլը Արևմտյան Հայաստան է մեկնել 1909 թ.-ին՝ ցեղասպանությունից վերապրած հայ այրիներին և որբերին օգնելու համար:
Բյուլն իր կյանքը եզրափակել է Գերմանիայի ծերանոցներից մեկում:
«Աննա մայրիկ».-ը, այդպես են նրան դիմել հայ որբերը, երբ 90 տարեկան հասակում մոռացավ այն 6 լեզուները, որոնցով նախկինում կարողանում էր ազատ խոսել, այնուամենայնիվ, չմոռացավ հայերեն լեզվով աղոթելը և աստծո հետ իր հոգևոր մերձեցումը ունենում էր հենց միայն հայերենով: «Ես հայի սիրտ ունեմ»,-ասում էր Աննա Հեդվիգ Բյուլը:
Ֆիլմը արտադրվել է հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող Պետական հանձնաժողովի գործունեության շրջանակներում: Սցենարի հեղինակ՝ Սոնա Ալեքսանյան, ռեժիսոր՝ Վահե Յան, պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան, օպերատոր՝ Ռոբերտ Խարազյան: