Շ. Ազնավուր. «Եթե ցեղասպանությունը չլիներ, ապա Թուրքիան կունենար շատ հայտնի երգիչ»
04.25.2016

Ազնավուրը նաև նշել է, որ արդեն Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ընդունում են հայերի ցեղասպանության փաստը, «և նրանք ավելի ու ավելի են շատանում»: «Երբ ես խոսում եմ ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ այն չի ընդունվում պաշտոնական մակարդակում: Հայերը ոչ մի անգամ առանձնապես չեն տարածվել այդ թեմայով: Կարծես նրանք ամաչել են դրանից, թեև ամոթ պիտի զգան ոչ թե իրենք, այլ նրանք, ովքեր դա իրականացրել են»,- ասել է նշանավոր երգիչը:
Նա նաև նշել է, որ այդ դեպքերը մնացել են անցյալում և, որ հիմա 21-րդ դարն է և եկել է ժամանակը իրերին նայելու այլ հայացքով: « Մեր երկու ժողովուրդների մեջ ընդհանուր շատ բան կա: Պետք է ընդունել այն ամենը, ինչ եղել է մեր մեջ, հաղթահարել այդ խոչնդոտը և գնալ առաջ»,-ավելացրել է Ազնավուրը:
2016թ.-ի ապրիլի 24-ին Շարլ Ազնավուրը գտնվում էր Հայաստանում և ներկա էր Հայոց Մեծ եղեռնի 101 ամյա տարելիցին նվիրված բոլոր առանցքային միջոցառումներին: