Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին

08.10.2016

Կյանքի 92-րդ տարում Նյու-Յորքում իր մահկանացուն է կնքել նշանավոր քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Քանդակագործի ընկեր Ջեֆ Բլյումիսը հաղորդել է, որ նա մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր այն բանից հետո, երբ ուժեղ ցավեր է զգացել փորի շրջանում:

Նույն աղբյուրը նաև տեղեկացրել է, որ արվեստագետի հարազատները դեռ չեն հավաքվել և առայժմ անհայտ է, թե որտեղ կհուղարկավորի աշխարհահռչակ քանդակագործը:

2015 թ.-ին «ՏԱՍՍ»-ին տված իր վերջին հարցազրույցում Էռնստ Նեիզվեստնին իր հայրենի Ռուսաստանին ցանկացել է հաղթանակ ահաբեկչության դեմ և « բարձրացնել սովորական մարդկանց, սովորական ռուսաստանցի մարդու կյանքի մակարդակը»:

«Հպարտացեք ձեր մշակույթով և, խնդրում եմ, եթե ձեր մշակույթը փորձում են ծաղրել և անել ինչ-որ ստորություններ, ոտքի ելեք և ասեք. «Մենք դեմ ենք»»:
    Դիտվել է 429 անգամ