Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առավել «անհասկանալին»՝ անհատականության քայքայման ազդանշանը

08.17.2016

«Եթե ասեն.«Չեմ հասկանում, ով է սա գրել», ապա դա կլինի անհատականության խարխլման ազդանշան»,- վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել է ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովը:

Նա այդ դիտարկումը հիմնավորել Է այն հանգամանքով, որ, օրինակ իր ծանոթ Բորիս Գրեբենշչիկովի վերջերս գրած երգերից, եթե «վերցնենք երկուական տող», ապա անմիջապես կորոշեք, որ դրանք «հեղինակել է հենց Գրեբենշչիկովը»:

Սոլովյովը հիշել է նաև իրեն ծանոթ լավ ռեժիսորներից մեկին, ով այս թեմայի հետ կապված պնդել է, որ «Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ կինոնկարը նման չլինի նախորդին»:

«Ես մտածեցի, որ դա, կարծես, թե տարօրինակ է... »,- Տարակուսել է Սոլովյովը և ավելացրել. «Իսկ ի՞նչ կլիներ, եթե Շոստակովիչը խնդիր դներ որպեսզի իր 15-րդ սիմֆոնիան ոչնչով չհիշեցնի 14-րդի՞ն»:

Այդ ամենը Սոլովյովը համարում է զառանցանք և ընդգծում, որ իր հեղինակած «Կե-դի» («Սպորտային կոշիկներ») ֆիլմը, եթե չհիշեցներ իր իսկ բեմադրած նախորդ կինոնկարները, ապա հենց դա էլ կլիներ առավել «անհասկանալին»:
    Դիտվել է 319 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194