Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծահամբավ քանդակագործը հուղարկավորվել է հայրեիքից հեռու

08.22.2016


Տասնամյակներ առաջ Ռուսաստանից տարագրված քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին, ով օգոստոսի 9-ին կնքել էր իր մահկանացուն, հողին է հանձնվել շաբաթ օրը՝ Նյու-Յորքի նահանգի Շելտեր-Այլենդ կղզում: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Ըստ մեծ քանդակագործի վերջին ցանկության նրա գերեզմանի վրա կտեղադրվի «փայտե պարզ խաչ»:

Նեիզվեստնին Խորհրդային Ռուսաստանից տարագրվել է 1976թ.-ին: Նա ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում: Նրա մոնումենտալ գործերը գտնվում են աշխարհի ամենատարբեր թանգարաններում ու քաղաքների հասարակական վայրերում: Իսկ Ռուսատանում գտնվող նրա հայրենի Սվերդլովսկ քաղաքում (այսօր՝ Եկատերինբուրգ) դեռ կյանքի օրոք բացվել է նրա անվան թանգարան:
    Դիտվել է 600 անգամ