Պետք է օգտագործել վիրտուալ իրականություն արտացոլող հատուկ ակնոցներ
09.19.2017

Բիենալեի շրջանակներում կներկայացվի իսլանդացի երգչուհի, կոմպոզիտոր և նկարիչ Բյորքի «Björk Digital» նախագիծը, որը կազմված է 6 աուդիովիզուալ ստեղծագործություններից՝ հիմնված երգչուհու Biophilia (2011) ևVulnicura (2015) ձայնապնակներում տեղ գտած կատարումների վրա:
Ցուցադրանքը ենթադրում է, որ հանդիսատեսը պետք է օգտագործի վիրտուալ իրականություն արտացոլող հատուկ ակնոցներ և սմարթֆոններ:
Այս նախագիծը ցուցադրվել է արևմտյան երկրների խոշորագույն թանգարաններում:
Ասենք, որ բիենալեում մեծ թիվ կկազմեն ռուսաստանցի արվեստագետները: Այն կշարունակվի մինչև 2018թ.-ի հունվարի 18-ը: