Հեղինակները փառատոն են ներկայացրել չավարտված ֆիլմ11.16.2017
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում 2018թ.-ի հունվարի 24-ից փետրվարի 4-ին կայանալիք միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաև ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Ֆեդորչենկոյի հոլոքոստին նվիրված «Աննայի պատերազմը» ֆիլմի չավարտված, աշխատանքային տարբերակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Զանգվածային գնդակահարությունից հրաշքով փրկված 6-ամյա հրեա աղջնակի մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է առանց պետական աջակցության, հեղինակների և մի քանի մասնավոր անձանց ֆինանսավորմամբ: Սակայն ֆիլմն ամբողջական տեսքի բերելու և ավարտելու համար պահաջվել են լրացուցիչ միջոցներ: Այդ բացը հեղինակները որոշել են լրացնել քրաուդֆանդինգ իրակցնելու ճանապարհով, որը կմեկնրկի նոյեմբերի 20-ին:
Հավելենք, որ «Աննայի պատերազմը» ֆիլմի ձայնային մասի աշխատանքները իրականացնում է «Օսկար» մրցանակի թեկնածու, Կաննի փառատոնի և հեղինակավոր «Սեզար» մրցանակի դափնեկիր Վենսան Արնարդին:
6-ամյա Աննայի դերը կատարում է նրա հասակակից ռուսաստանցի Մարթա Կոզլովան: