Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար դերասանուհին խեղդվել է պատահաբար

02.27.2018


Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Դուբայ քաղաքի հյուրանոցներից մեկում 54-ամյա հնդիկ դերասանուհի Շրիդևին մահացել է պատահաբար, լոգասենյակում խեղդվելու պատճառով: Այդ մասին «thenational.ae»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Լոգանք ընդունելիս դերասանուհին սկզբում կորցրել է գիտակցությունը, որից հետո էլ շնչահեղձ է եղել:

Նա Դուբայ էր ժամանել ամուսնու՝ պրոդյուսեր Բոնի Քափուրի և կրտսեր դստեր հետ՝ մասնակցելու իր զարմիկի հարսանիքին:

Շրիդևին համարվում է հնդկական կինոյի լեգենդար արտիստուհիներից մեկը:
    Դիտվել է 387 անգամ