Մահացել է ռեժիսոր Էյմունտաս Նյակրոշյուսը
11.20.2018

Նյակրոշյուսը աշխատել է Կաունասի դրամատիկական, Վիլնյուսի երաժշտական թատրոններում, իսկ 1998թ.-ին ստեղծել իր՝ «Մենո-Ֆորտաս» անունով թատրոնը:
Նա ավելի քան 30 դրամատիկական և օպերային ներկայացումների հեղինակ է: Բեմադրություններ է իրականացրել ոչ միայն հայրենիքում, այլև արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Ի թիվս բազմաթիվ այլ մրցանակների, նա նաև Եվրոպական թատերական և Եվրոպայի թատրոնների միության մրցանակների դափնեկիր է, 1987թ.-ին դարձել է նաև Խորհրդային միության պետական մրցանակի դափնեկիր:
Նյակրոշյուսը առավել շատ հակում ուներ դեպի դասական դրամտուրգիան: Բեմադրել է «Համլետ», «Օթելլո», «Մաքբեթ», «Ֆաուստ» և այլն:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com