Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեմ չէ օպերային թատրոնում ցանկացած հանդիսություն անցկացնելուն

12.07.2018


Ռուսաստանի հայտնի մշակութային հաստատություններից մեկում՝ Նովոսիբիրսկի օպերայի թատրոնի բեմում, ռուսաստանցի բիզնեսմեն Ալեքսեյ Կոռնակովը տոնել է իր ծննդյան տարեդարձը: Մի քանի խոշոր ընկերությունների սեփականատիրոջ կազմակերպած երեկույթին երգել է ռուսական շոու բիզնեսի աստղ Լեոնիդ Ագուտինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Այն նվիրված էր իմ մոտիկ մարդկանց, բոլոր նրանց, որոնք ինձ օգնել են կյանքում.... Այնտեղ ոչ մի պաթոս չկար, որովհետև այնտեղ ներկա էին տատիկներ, պապիկներ, այնտեղ էին իմ մարզիչները, իմ ուսուցիչները»,- ասել է բիզնեսմենը լրատվամիջոցներին:

Նա նաև նշել է, որ օպերայի թատրոնն է ընտրել իր ծննդյան երեկոն անցկացնելու համար, քանի որ նա օպերան համարում է «Ռուսաստանի ուժի տիրույթ»:

Ասենք, որ սա օպերայի հետ հարաբերվելու բիզնեսմենի առաջին օրինակը չէ: Նա նաև հովանավորել է մի քանի բեմադրություններ:

Ավելի վաղ, թատրոնի ղեկավար Վլադիմիր Կեխմանը հայտարարել էր, որ դեմ չէ օպերային թատրոնում ցանկացած հանդիսություն անցկացնելուն: Նա նշել է, որ ոչ մի սահմանափակում չի տեսնում այդ հարցում, միայն « եթե դա կօգնի թատրոնին ստանալու ինչ-որ լուրջ փողեր և դա տաղանդավոր կարվի»: Կեխմանը համաձայնել է, որ իր ղեկավարած թատրոնի բեմում նաև հարսանիքներ կարող են անել, եթե դրա համար «մեծ փողեր» կվճարեն:







Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 154 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165