Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասականի արձանը տեղադրվել է նրա անվան թատրոնի նախասրահում

12.25.2018

Ռուսական դասական գրականության նշանավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիբոեդովի 2,1 մետր բարձրությամբ բրոնզաձույլ արձան է տեղադրվել Թբիլիսիում նրա անունը կրող ռուսական պետական ակադեմիական թատրոնի նախասրահում: Այն կշռում է 1,5 տոննա: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին:Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Արձանի հեղինակն է Թբիլիսիում ծնված, իսկ այսօր մոսկովաբնակ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Զուրաբ Ծերեթելին:

Թբիլիսիի ռուսական թատրոնը հիմնադրվել է 1845թ.-ին: Այն Գրիբոյեդովի անունն է կրում 1934թ.-ից:

Այս թատրոնում տարբեր տարիների աշխատել են ռուսական թատրոնի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, Վսեվոլոդ Մեյերհոլդը, Վերա Կամիսարժևսկայան, Պյոտր Ֆոմենկոն, Մարիա Սավինան, Գեորգի Տովստոնոգովը և այլք:

Այսօր այս թատրոնը Վրաստանի մայրաքաղաքում մեծ պահանջարկ ունեցող մշակութային հաստատություններից է: Այն հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս նաև նախկին խորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:





    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 232 անգամ