Տումինասը կարծում է, որ դատավորին պետք է դատել և ազատազրկել
09.27.2019

Ռեժիսորը կարծում է, որ Ուստինովի նկատմամբ հարուցված գործը ողջախոհության սահմաններից դուրս է և խառնված է անիրավության հետ:
«Մարդը պարզապես կանգնած է եղել հրապարակում, խոսելիս է եղել հեռախոսով, և նրա վրա են հարձակվել ոստիկանության աշխատակիցները, ծեծի ենթարկել նրան»,- իր զարմանքն է արտահայտել Տումինասը:
Բայց նա նաև ենթադրում , որ կարող է ոստիկանները հարձակվել են ինչ-որ մեկի ցուցմունքով, գուցե և սխալմամբ...
«Բայց ինչպես կարող էր սխալվել դատավորը քննության ժամանակ՝ անմեղ մարդուն դատապարտելով երեք ու կես տարվա ազատազրկման»,- հարցնում է արվեստագետը և եզրակացնում, որ այդ դատավորին, դրանից հետո, պետք է դատել և ազատազրկել: Ըստ նրա, Ռուսաստանում այդպիսի դատավճիռներ հաճախ են արձակվում, որոնք հեղինակազրկում են և իշխանություններին ևերկիրը: Այս երևույթը Տումինասը համարում է անթույլատրելի, ամոթալի և վարկաբեկիչ:
Տումինասը կարծիք է հայտնել, որ այս խնդիրը շուտով կլուծվի: Երիտասարդ դերասանը կվերադառնա իր գործին և ամեն ինչ լավ կլինի: Բայց նա նաև ավելացնում է, որ «ուրախանալով անհուսալի իշխանությամբ, մենք չենք մոռանում այն պահերի դառնությունը, որոնք տեղ են գտնում մեր կյանքում, և ամենուր՝ աշխարհում:
Հիշեցնենք, որ դերասան Պավել Ուստինովը դատապարտվել էր 3,5 տարվա ազատազրկման՝ չթույլատրված բողոքի ակցիային մասնակցելու, Ռոսգվարդիայի զինվորներին դիմադրություն ցույց տալու և նրանցից մեկին մարմնական վնաս հասցնելու մեղադրանքով:
Դրանից հետո սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է դերասան Պավել Ուստինովին ազատ արձակելու ՌԴ Գլխավոր դատախազության միջնորդությունը և փոխել է նրա խափանման միջոցը և ազատ է արձակել մեկուսարանից՝ ստորագրությամբ չբացակայելու պարտավորությամբ:
Սեպտեմբերի 26-ին նույն դատարանը քննելով Ուստինովի պաշտպանների բողոքարկումը, որոշել է գործի քննությանը կրկին անդրադառնալ կապված առաջիկայում պաշտպանության կողմից նոր ապացույցների հավանական ներկայացման հավանականությունը:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2