Կորոնավիրուսը փոխում է մարդու իրավունքների խնդիրներին նվիրված կինոփառատոնի ձևաչափը
03.10.2020

Մարդու իրավունքների խնդիրներին նվիրված 18-րդ միջազգային փառատոնը և ֆորումը (FIFDH), որը մարտի 6-15-ին պիտի կայանար Ժնևում, կորոնավիրուսի պատճառով փոխել է իր ձևաչափը: Տեղական իշխնության մարմներն արգելել են մեկ տանիքի տակ հավաքել ավելի քան հազար մարդ, և Ժնևում նախկին ձևաչափով կայանալիք բոլոր ցուցադրությունները, հանդիպումները և քննարկումները փառատոնի կազմակերպիչները ստիպված չեղյալ են հայտարարել: Նախորդ տարիներին այս միջոցառմանը մասնակցում էին 30 երկրներից ժամանած 40 հազար ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com/»-ին:
«Մենք այդ տխուր նորության մասին իմացանք ընդամենը փառատոնի բացումից 4 օր առաջ»,- ասել է միջոցառման գեղարվեստական ղեկավար Իզաբել Գաթթիքերը: Նա նշել է, որ փառատոնի կազմակերպիչների կարծիքով, իրենց ուղերձն աշխարհին, մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ բարձրացված հարցերը շատ հրատապ են, քան դա եղել է երբևէ: Այդ իսկ պատճառով նրանք ակտիվիստներին խնդրել են գալ և մասնակցել փառատոնին: Գաթթիքերը հաստատել է, որ իրենք նախատեսված քննարկումները և հանդիպումները կկայացնեն, իսկ հանդիսատեսները իրենց հարցերը նրանց կուղղեն օն-լայն ճանապարհով՝ իրենց տներից: Նա նաև հայտարարել է, որ նույն եղանակով կցուցադրեն նաև փառատոնի կինոծրագիրը:
«Իրավիճակը կարելի է նաև այսպես դիտարկել: Չէր լինի երջանկություն, բայց կորոնավիրուսը օգնեց»,- կատակել է փառատոնի տնօրեն Դիեգո դ՝Լեոն Սագոն: Նրա ասելով, այն փաստը, որ բոլոր քննարկումների համար ապահովված է օն-լայն հեռարձակում, փառատոնի համար բացում է հանդիսատեսների հետ հաղորդակցվելու առավել լայն հնարավորություն: Նա նշել է, որ իրենք օգտվում են համացանցի բոլոր ալիքների ընձեռած հնարավորությունից՝ Facebook live, YouTube, իսկ ավելի ուշ նկարահանված հետաքրքիր տեսարանները կզետեղվեն փառատոնի պաշտոնական կայքում:
Այս փառատոնին օժանդակության ձեռք են մեկնել նաև այլ կազմակերպություններ: Օրինակ, «FIFDH»-ի հետ իր համերաշխությունը շվեյցարական «TSR» հեռուստառադիոընկերությունը կարտահայտի դրա ծրագրային որոշ ֆիլմերի ցուցադրությամբ: Այդպես կվարվեն նաև երկրում գործող 10 այլ կինոֆորումներ, որոնց թվում նաև Լոկարնոյի կինոփառատոնը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: