Դի Կապրիոն կստանա թուջե «Օսկար»
03.06.2014

Ռուսաստանում հոլլիվուդյան կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոն հռչակվել է Չելյաբինսկ քաղաքի կամերային թատրոնի պատվավոր դերասան: Այդ մասին տեղեկացնում է «aif.ru»-ն՝ հղում աննելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Պատվավոր դերասանի կոչումը Դի Կապրիոյին հնարավորություն է տալիս այդ թատրոնի ցանկացած ներկայացում դիտել անվճար:
Չելյաբինսկցիների այս քայլը բխում է այն իրողությունից, որ արդեն 5-րդ անգամ Դի Կապրիոն առաջադրվել, բայց այդպես էլ ոչ մի անգամ չի արժանացել ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակին՝ «Օսկարին»:
Ռուս դերասանները, սակայն չեն բավարարվել կինոաստղին իրենց թատրոնի պատվավոր դերասանի կոչում շնորհելով: Նրանք ցանկություն են հայտնել Դի Կապրիոյին հանձնել թուջե չելյաբինսկյան «Օսկար» և առաջարկել են խաղալ իրենց ներկայացումներից մեկում, օրինակ՝ «Գերյալ հոգիներում», որը անդրադառնում է Ալեքսանդր Բլոկի, Անդրեյ Բելու և Մենդելեևների ընտանիքի փախհարաբերություններին:
Կոչում շնորհելու մասին Դի Կապրիոն կտեղեկացվի իր գործակալների միջոցով, նշվում է հաղորդագրության մեջ: