Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիևում ձերբակալել են տիկնիկային թատրոնի աշխատակցին առևանգած ավազակախմբին

05.10.2014

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ մայիսի 8-ին ձերբակալվել է «մարդկանց մի խումբ, որն առևանգել և մի քանի օր անազատության մեջ է պահել տիկնիկային թատրոնի աշխատակցին»: Նախարարի խոսքերով, առևանգիչները ներկայացել են որպես Եվրոմայդանի մասնակիցներ: «Նրանք մի քանի հազար դոլարի փրկագին են պահանջել: Այդ մարդկանց միլիցիան ձերբակալել է և Պեչորյան շրջանի դատարանը տվել է համապատասխան թույլտվություն»,- նշել է Ավակովը:

Վերջին օրերին սա միակ դեպքը չէ, երբ հարձակվում են թատրոնի աշխատողների վրա: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն, օրինակ,, հղում անելով դրամատուրգ Ելենա Գրեմինային, հաղորդում է, որ Սլավյանսկում անհայտ մարդիկ արդեն երկու շաբաթ անազատության մեջ են պահում ուկրաինացի երիտասարդ ռեժիսոր Պավել Յուրովին և նրա ընկերոջը: Գրեմինայի խոսքերով Պավել Յուրովը Սլավյանսկ է ժամանել ներկայացում նախապատրաստելու նպատակով: Նա ցանկանում էր այստեղի իրադարձությունները տեսնել սեփական աչքերով: Ռեժիսորն ու նրա ընկերը պահվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքում՝ կապած աչքերով և երիտասարադ մարդիկ այնքան էլ լավ վիճակում չեն, գրում է Գրեմինան: Նրանց սատար կանգնելու համար ստորագրահավաք է սկսվել: Ի օգուտ երիտասարդների համապատասխան գրության տակ իրենց ստորագորությունն են դրել մոտ 500 ուկրաինացի և լեհ մշակութային գործիչներ:
    Դիտվել է 580 անգամ