Տարանտինոն «Զզվելի ութնյակ»-ը կնկարահանի Վայոմինգ նահանգում
05.29.2014

Քվենտին Տարանտինոն, ով, ինչպես ավելի վաղ արդեն հաղորդվել է, որ վերադարձել է «Զզվելի ութնյակ» վեստերն ֆիլմի իր նախագծին, նկարահանումները կսկսի նոյեմբերին՝ Վայոմինգում (ԱՄՆ): Այդ մասին հաղորդում է «newsru.com»-ը՝ հղում անելով «showbiz411.com»-ին:
ԱՄՆ-ի հենց այս նահանգում է նկարահանվել նաև Տարանտինոյի նախորդ «Ջանգո ազատագրվածը» ֆիլմը:
Նախկինում Տարանտինոն պնդում էր, որ «Gawker Media» ընկերությանը պատկանող կայքը համացանցում հռապառակել է «Զզվելի ութնյակ»-ի սցենարը: Այդ գաղտնազերծումից հետո րեժիսորը այտարարել էր, որ հրաժարվում է նկարահանել այդ ֆիլմը: